Ագուտինը և «Էսպերանտո» խումբը հանդես կգան Երևանում20 հունվարի 2017 - 18:52 AMT PanARMENIAN.Net - Երգիչ և կոմպոզիտոր, ՌԴ վաստակավոր արտիստ Լեոնիդ Ագուտինը և «Էսպերանտո» երաժշտական խումբը մարտի 26-ին՝ ժամը 19:00-ին, համերգով հանդես կգան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը կազմակերպել են Mezzo Production-ը և Prime Concert-ը: «Իմ բանաստեղծություններում ամփոփված է իմ աշխարհը, իմ հավատամքը և իմ դիրքորոշումը: Ես համոզված եմ, որ անկեղծ ձևով ծնված տողերը կստիպեն ունկդրին լսել ստեղծագործությունը, ծիծաղել կամ լաց լինել»,- ասել է Ագուտինը: Լեոնիդ Ագուտինը ծնվել է 1968-ին Մոսկվայում՝ երաժիշտ Նիկոլայ ու մանկավարժ Լյուդմիլա Ագուտինների ընտանիքում։ 6 տարեկանում Ագուտինն ընդունվել է երաժշտական դպրոց։ Մոսկվայի № 863 միջնակարգ դպրոցում սովորելուն զուգահեռ նա ավարտել է «Մոսկվորեչիե» մշակութային տանը կից գործող Մոսկվայի ջազային դպրոցի դաշնամուրի դասարանը։ 1986-1988-ին ծառայել է խորհրդային սահմանապահ զորքերում։ 1992 թվականին ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտը՝ «Թատերական մասսայական ներկայացումների ռեժիսոր-բեմադրիչ» մասնագիտությամբ։ 1989-ից շրջագայել է ԽՍՀՄ հանրապետություններով՝ հայտնի ռուսական խմբերի կազմում։ 199-ին Ագուտինը «Ոտաբոբիկ տղան» երգով դարձել է «Յալթա 1992» էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային, իսկ 1993 թվականին՝ «Յուրմալա 1993» փոփ երաժշտության երիտասարդ կատարողների միջազգային մրցույթների դափնեկիր։ Լեոնիդ Ագուտինն այսօր Ռուսաստանի ամենապահանջված արտիստներից է, նրա երգերը հիթեր են, իսկ երգիչը համերգային գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս: Ագուտինի երկրպագուները հնարավորություն ունեն նրան տեսնելու նաև ռուսական Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Ռուսաստանի ձայնը» մեծ ժողովրդականություն վայելող նախագծում, որտեղ նա հանդես է գալիս մարզիչ-ուսուցչի կարգավիճակում: Ի դեպ, նախագծի վերջին եթերաշրջանում հաղթել է հենց Ագուտինի թիմի անդամը` երիտասարդ երգչուհի Դարյա Անտոնյուկը: Վերջերս Լեոնիդ Ագուտինը զուգերգ է կատարել «Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ արցախցի Միշա Գրիգորյանի հետ: Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |