«Վեյկ ան Զեե». 6-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնի հետ21 հունվարի 2017 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» (Վեյկ ան Զեե) մրցաշարի 6-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մրցաշարի նախորդ տուրերում Արոնյանը 4 անընդմեջ ոչ ոքի էր խաղացել, իսկ 5-րդ տուրում սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: 6 տուրի արդյունքներով Արոնյանը 3.5 միավորով կիսում է 4-6 տեղերը, առաջատարն է Ուելսի Սոն` 4.5 միավորով, 2-3 տեղերը կիսում են Կարլսենն ու Էլյանովը: Մրցաշարը 13 տուրից է բաղկացած: Գերմրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի հետ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |