Չինաստանում ծնելիությունը 2000-ականների համեմատ հասել է ռեկորդային ցուցանիշի

Չինաստանում ծնելիությունը 2000-ականների համեմատ հասել է ռեկորդային ցուցանիշի

PanARMENIAN.Net - Չինաստանում ծնելիությունը հասել է ռեկորդային ցուցանիշի 2000թ. համեմատ, հայտնել է կառավարության պաշտոնյան: 2016-ին Չինաստանում լույս աշխարհ է եկել 17.5 մլն երեխա` 2011-2015-ից 1,4 միլիոնով ավելի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Դրական դինամիկան բացատրվում է օրենսդրական փոփոխություններով, որոնք ներմուծվել են 2015-ին: Ըստ այդ փոփոխությունների, չինական ընտանիքներին 2016-ի հունվարի 1-ից թույլատրվել է 1-ից ավելի երեխա ունենալ:

«Թեև համապատասխան տարիքի կանանց քանակը նվազել է 5 միլիոնով, ծնունդների ընդհանուր քանակը զգալիորեն աճել է, ինչը վկայում է, որ ընտանիքի պլանավորման գործում փոփոխությունները շատ ժամանակին էին ու արդյունավետ»,-ասել է Առողջապահության և ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի ղեկավարներից մեկը` Յան Վենչժուանը:

Չինաստանը հուսով է պահպանել ծնելիությունը տարեկան 17-20 նորածնի մակարդակում: Այդպիսով նախատեսվում է մինչև 21-րդ դարի երկրորդ տասնամյակը հասցնել երկրի բնակչությունը 1,42 մլրդ:

Մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ Չինաստանի իշխանություններն առնվազն մինչև 2045թ. կպահպանեն երեխաների քանակի սահմանափակումը:

«Մեկ երեխայի քաղաքականությունը» սկսվել է իրագործվել 1970-ականներից, որի նպատակն էր սահմանափակել բնակչության աճը: Սակայն այժմ իշխանությունները մտահոգված են աշխատունակ քաղաքացիների քանակի կրճատմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---