Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն23 հունվարի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում նոր ուղղահայաց թղթադրամներ կթողարկեն 500-ից մինչև 20.000 բոլիվար արժողությամբ: Մինչ այդ ամենամեծ թղթադրամը 100 բոլիվար արժեքովն էր, որի վրայի պատկերը նույնպես ուղղահայաց էր: Այժմ սև շուկայում 20.000 բոլիվարը համարժեք է 6 դոլարի, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով: Նոր թղթադրամների թողարկման անհրաժեշտությունը առաջացել է ֆինանսական բարեփոխման պատճառով` վերավաճառողների դեմ պայքարի և դեֆիցիտի պատճառով որոշվել էր շրջանառությունից հանել 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամը: 2016-ի ավարտին հայտնի դարձավ, որ Վենեսուելայում ազգային արժույթի կտրուկ անկման պատճառով խանութները ստիպված են թղթադրամները քաշով ընդունել: Վենեսուելան մեծապես տուժել է 2014-ին նավթի գների անկումից: Քանի որ բյուջեն մեծապես կախված է արտահանումից ստացված եկամուտների հետ և խնդիրներ են առաջացել երկրի ներսում արտադրության ոլորտում, Բոլիվարյան Հանրապետությունում սկսվեց սով և առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս գրանցվեց: Ըստ ԱՄՀ կանխատեսման, գնաճը երկրում 2017-ին կլինի 1640%: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |