«Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը հայտնի է23 հունվարի 2017 - 16:37 AMT PanARMENIAN.Net - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմը: Մրցույթը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 20-ին: Մասնագետների խումբը կընտրի լավագույն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք արտահայտում են մարդասիրության, խիզախության և անձնվիրության գաղափարները: «Ավրորա» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրին գլխավորում է հայտնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: «Բոլորն ունեն մի պատրանք, որ իրենց ապրած ժամանակաշրջանը յուրահատուկ է: Մենք ևս բացառություն չենք, իսկ մեզանից հետո մենք կարող ենք թողնել միայն մշակույթ, ուրիշ ոչինչ: Մշակույթի հիմքը մարդասիրությունն է և սերն իր ողջ էությամբ: Հենց սա է պատճառը, որ մենք այս կարևոր մրցույթի մի մասն ենք», - ասել է Բաղդասարյանը: Ժյուրիի անդամներն են ռեժիսոր Դիանա Կարդումյանը, ռեժիսոր Արեն Մալաքյանը, կոմպոզիտոր եւ «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ Մարինե Ալեսը եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը: Հաղթող ֆիլմի հեղինակին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կշնորհի 4000 ԱՄՆ դոլարի պարգեւ, երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած ֆիլմերի հեղինակներին՝ 2000 եւ 1500 ԱՄՆ դոլարի պարգեւ: Ֆիլմերը ներկայացնելու վերջնաժակետը 2017թ. մարտի 20-ն է: Մրցույթի մասին մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: Էդգար Բաղդասարյանը հանրահայտ ռեժիսոր է: 1988 թվականից նա աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1990թ. նկարահանել է իր դեբյուտային «Խաղեր» կինոնկարը: Մինչև 2009թ. Էդգար Բաղդասարյանը հայ-ամերիկյան Armenia Film Studios ընկերության տնօրենն էր: Նա բազում մրցանակների արժանացած «Արարատից Սիոն» ֆիլմի ռեժիսորն է: Էդգար Բաղդասարյանը մի շարք միջազգային կինոփառատոնների դափնեկիր է: Մարինե Ալեսը հայտնի կոմպոզիտոր է և թատերագետ: Նա ավելի քան 300 հայերեն և ռուսերեն երգերի հեղինակ է: Նրա երգերը հրապարակվել են 5 ալբոմներում՝ «Կհեռանամ ինձանից» (1999), «Իմ բարդիներ» (2001), «Մտորումներ» (2003), «Քո կողքին և առանց քեզ» (2007), «Ոտաբոբիկ` երկնքով» (2010): Նա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ է: Մարինե Ալեսը «Նվիրիր կյանք» հիմնադրամի համահիմնադիրն է: 2010 թվականին հրապարակել է «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն: Մարինե Ալեսը «Ավրորա» մրցանակի գեղարվեստական խորհրդի անդամ է: Դիանա Կարդումյանը ռեժիսոր է և կինոքննադատ: Նա «ՌեԱնիմանիա» (2011), «Մեկ րոպե, մեկ կադր» (2012, 2015), «WebApricot» (2014) փառատոնների ժյուրիի անդամ է եղել, ինչպես նաև աշխատել է «Ոսկե ծիրան» (2011, 2014, 2015, 2016) և «ՌեԱնիմանիա» (2010, 2013, 2015) միջազգային փառատոնների նախընտրական ժյուրիների կազմում: Դիանա Կարդումյանը մի շարք գեղարվեստական ևփաստագրական ֆիլմերի հեղինակ է («Անավարտ մեղեդի», «Դիալոգներ», «Ախ, Դիմա, Դիմա» եւ այլն): Արեն Մալաքյանը երիտասարդ կինոռեժիսոր է: Նա ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Արեն Մալաքյանը նկարահանել է մի շարք գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր, այդ թվում՝ «Վոլդեմար», «Ձյուն»: 2015 թվականին նա ստացել է նախագահական մրցանակ «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմի համար: Արեն Մալաքյանը մի շարք տեղական և միջազգային կինոփառատոնների դափնեկիր է: Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավարն է: Նա RVVZ հիմնադրամի տնօրենների խորհրդի և UWC Dilijan քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ է, MEDIACRAT ընկերության համահիմնադիրը: 2011թ. նա ճանաչվել է Ռուսաստանի «Մեդիա մենեջեր» տպագիր մամուլ/ամսագրեր անվանակարգում: Արման Ջիլավյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ռուսաստանի մի շարք առաջատար մեդիա ընկերություններում («Նեզավիսիմայա գազետա», Eurasian Media Group) և ղեկավարելէ Time Inc.-ը Ռուսաստանում (FORTUNE և Popular Science ամսագրեր): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա Մետրոն ավելի շուտ կսկսի աշխատանքը և ավելի ուշ կավարտի Գրաֆիկի փոփոխությունը կլինի մայիսի ն13–ից |