Թուրքիան եւ ԵՄ-ն պետք է շարունակեն սերտ համագործակցությունն աշխարհում անվտանգության զարգացման համար

PanARMENIAN.Net - Թուրքիայի Արդարության եւ զարգացման կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին կապերի գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան: Նրա խոսքերով, վստահությունը քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հանդեպ եւ առավել սերտ հարաբերությունները ԵՄ-ի հետ, որոնց կողմ է երկրի ղեկավարությունը,

այս ընտրությունների կարեւոր արդյունքն են:



«Գոյություն ունեն շատ ոլորտներ, որտեղ Թուրքիան եւ Եվրամիությունը համագործակցելու են առաջիկա տարիներին: Մեր համագործակցության հիմնական ուղղությունը տեւական առաջընթացի հասնելն է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Ես ողջունում են Ռեջեփ Թաիփ Էրդողանի որոշումը ԵՄ-ի հանդեպ Թուրքիայի նպատակների իրագործման հարցում, ներառյալ այն բարեփոխումները, որոնք կապահովեն դա: Թուրքիան եւ ԵՄ-ն պետք է շարունակեն սերտ համագործակցությունը աշխարհում անվտանգության զարգացման համար, սկսած Մերձավոր Արեւելքից, Բալկաններից, Հարավային Կովկասից, Աֆղանստանից եւ այլն»,-հայտարարել է Խ.Սոլանան, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---