Թուրքիան ՌԴ-ի հետ քննարկում է S-400 ՀՕՊ համակարգեր գնելու հարցը![]() 25 հունվարի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Ռուսաստանի հետ քննարկում է S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու հարցը: Թուրքական Milliyet թերթի կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ այս թեման օրակարգային էր դարձել նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ստամբուլյան հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ կողմերը համաձայնություն էին ձեռք բերել երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում գործակցել: Աղբյուրը նշում է, որ եթե S-400 համակարգերի վաճառքի շուրջ համաձայնություն ձեռք բերվի, ապա դրանից հետո Ռուսաստանը և Թուրքիան կգործակցեն պաշտպանական նոր համակարգի մշակման գործում: Նշվում է նաև, որ Ռուսաստանը դրական է տրամադրված Թուրքիային S-400 հակաօդային պաշտպանական համակարգեր վաճառելու հարցում: Սակայն ներկայումս ռուսական բանակը դեռևս լիովին ապահովված չէ այդ համակարգերով: Ուստի սեփական բանակը զինելու խնդիրը, բնականաբար, առաջնային է Ռուսաստանի համար: Մյուս կողմից էլ Թուրքիան շահագրգռված է հնարավորինս արագ համաձայնության գալ հակաօդային պաշտպանության նշյալ համակարգերի ձեռքբերման շուրջ: Թուրքիան ավելի վաղ այս խնդրի վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաև Չինաստանի և Հնդկաստանի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |