Լապշինը բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու որոշումը25 հունվարի 2017 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ԼՂ այցելության համար ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, բողոքարկել է իրեն Բաքվին արտահանձնելու դատարանի որոշումը: Այդ մասին հայտնում է «Sputnik Բելառուսը» Մինսկի քաղաքային դատարանի վրա հղումով: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ «Մինսկի քաղաքային դատարանը ստացել է Լապշինի բողոքը»,-հայտնել է դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը: Ըստ նրա, բողոքը քննարկվելու է հունվարի 26-ին 14:00-ին Մինսկի քաղաքային դատարանում, սակայն դատական նիստը փակ է լինելու` ըստ Բելառուսի ՔՕ 516 հոդվածի 1-ին մասի: Ըստ Բելառուսի օրենքների, Լապշինը կարող է բողոքով դիմել նաև Բելառուսի Գերագույն դատարան: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը»: Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, իր հերթին խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն և ուղարկել է նամակը Իսրայելի ԱԳՆ: Հունվարի 24-ին ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին է ներկայացրել բլոգեր Լապշինիին Ադրբեջանին հանձնելու որոշումը: Հունվարի 19-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |