Խաղաղության հասնելու համար Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

Խաղաղության հասնելու համար Դամասկոսը պահանջում է փակել թուրք-սիրիական սահմանը

PanARMENIAN.Net - Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունվարի 23-24 տեղի են ունեցել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ:

Թուրքական Birgun լրատվական կայքը լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին հղումով հաղորդում է, որ պաշտոնական Դամասկոսը երաշխավոր պետություններին է ներկայացրել իր տեսակետն ու առաջարկները:

Ըստ տեղեկության՝ սիրիական կողմը հետևյալ 4 առաջարկն է ներկայացրել. զինադադար մեկ տարի ժամկետով​, փակել թուրք-սիրիական սահմանը, տարանջատել խաղաղությունն ընդունող զինյալ խմբերին մյուսներից և համատեղ պայքարել «Իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» ահաբեկչական կազմակերպությունների դեմ:

Ermenihaber.am-ը գրում է, որ Աստանայի բանակցություններին մասնակցել են Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Սիրիայի իշխանության ներկայացուցիչը:

Թուրքիայի պահանջով Աստանա չեն հրավիրվել Սիրիայի քրդական ուժերը (Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցություն (PYD) և նրա զինված ուժերը՝ YPG), որոնց թուրքական կողմն ընկալում է որպես «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) տարրեր: Իսկ PYD/YPG-ն էլ ի պատասխան հայտարարել է, որ չի ճանաչելու բանակցություններում ձեռք բերված որոշումները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվա ժամանած Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները կողջունեին Ռուսաստանի ցամաքային գործողությունը Սիրիայում, եթե դա թույլ տա խաղաղություն հաստատել երկրում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---