ՀՀ ԱԳՆ ղեկավարը Գաբալայի ՌԼԿ-ի մասին. Բաքուն կարող է դառնալ մեծ քաղաքականության զոհը

PanARMENIAN.Net - «Մեր կարծիքով, Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի օգտագործման հարցը կազմում է մ եծ քաղաքականության մի մասը»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, քանի դեռ խոսքը գնում է կայանի շահագործման, այլ ոչ թե հրթիռների տեղակայման մասին, չի կարող որեւէ լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա: «Կարծում եմ, որ այստեղ մտահոգության առիթ ունի Ադրբեջանը, որն անկախ իր կամքից կարող է դառնալ մեծ քաղաքականության զոհը»,-նշել է Հայաստանի արտգործնախարարը, հաղորդում է Ինտերֆաքսը:



Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայլիգենդամի «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում առաջարկել էր իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին համատեղ օգտագործել Ադրբեջանի Գաբալայի ՌԼԿ-ն որպես այլընտրանք Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման: Քեննեբանկպորտում` Ջորջ Բուշի կալվածքում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը Բուշն ողջունեց իր ռուս գործընկերոջ առաջարկը «հակահրթիռային պաշտպանության տարածաշրջանային հայեցակարգի ստեղծման» վերաբերյալ, սակայն հայտարարեց, որ ԱՄՆ-ն մտադիր չէ հրաժարվել Արեւելյան Եվրոպայում ՀՀՊ սեփական ուժերի տեղակայման պլաններից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---