Թերեզա Մեյը խոստացել է հրապարակել Brexit-ի ծրագիրը քննարկման համար

Թերեզա Մեյը խոստացել է հրապարակել Brexit-ի ծրագիրը քննարկման համար

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ կառավարությունը կհրապարակի «սպիտակ գիրքը» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու` Brexit-ի ծրագրի վերջնական տարբերակով:

Անգլալեզու երկրներում «սպիտակ գիրք» են անվանում որոշակի հարցում կառավարության քաղաքականությունը պարզաբանող փաստաթղթի վերջնական տարբերակը: «Սպիատկ գիրքը» թույլ է տալիս քննարկել օրինագիծը մինչ քվեարկության դնելը:

«Նախորդ շաբաթ ես համաձակ ծրագիր նախանշեցի Մեծ Բրիտանիայի համար, ես հասկանում եմ, որ մեծ ցանկություն կա այդ ծրագիրը տեսնել «սպիտակ գրքում»,-ասել է Մեյը: «Ես կարող եմ հաստատել, որ այդ ծրագիր կհրապարակվի «սպիտակ գրքում»:

Մեյը ծրագրային ելույթ է ունեցել այդ հարցի շուրջ Լոնդոնում, որտեղ նա շեշտել է, որ ձգտելու է լավագույն հարաբերությունների պահպանմանը եվրոպական երկրների հետ, սակայն, ցանկանում է, որ երկիրը համաշխարհային տնտեսական ընկերակցության ավելի ակտիվ անդամ դառնա:

Ավելի վաղ Գերագույն դատարանը որոշել էր, որ կառավարությունը Բրյուսելի հետ բանակցություններ սկսելու համար պետք է ստանա Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հավանությունը:

ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեն տեղի է ունեցել 2016-ի հունիսին: Քվեարկածների ավելի քան 50 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ կազմից դուրս գալուն: Երկրի վարչապետ Թերեզա Մեյը, որը գլխավորեց կառավարությունը Դևիդ Քեմերոնի հրաժարականից հետո, մտադիր է երկու տարվա ընթացքում ձևակերպել Brexit-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---