Որքան շուտ ԱՄՆ-ում ընդունվի Ցեղասպանության մասին օրինագիծն, այնքան դյուրին կընթանա Հայաստանում դեսպանի նշանակման գործընթացը

PanARMENIAN.Net - «Հաջողությամբ լոբբինգի ենթարկելով Ռիչարդ Հոգլանդի թեկնածության արգելափակումը Հայաստանում դեսպանի պաշտոնի համար, որին առաջադրել էր Սպիտակ տունը, ԱՄՆ-ի հայ համայնքը ավելի վստահ դարձավ իրա իրավունքների համար պայքարում ամերիկյան կառավարության ամենավերին ատյաններում: Բոլոր այն ամերիկահայերը, որոնք հրաժարվեցին մասնակցել այդ գործին, մտածելով թե անհնար է պայքարել Սպիտակ տան հետ, այժմ պետք է համոզված լինեն, որ հայ համայնքը կարող է հաղթանակ տանել նման պայքարում, ինչպես դա եղավ TIME Magazine, PBS-ի եւ «Լոս Անջելես Թայմսի» դեպքում»,-գտնում է The California Courier-ի խմբագիր Հարութ Սասունյանը:



Նրա կարծիքով, ցանկալի կլիներ հուսալ, որ Հայաստանում դեսպանի պաշտոնի համար հաջորդ թեկնածուն առավել իրազեկ կլինի եւ առավել մտածված պատասխաններ կտա Հայոց ցեղասպանության վերաբերյալ սենատորների հարցերին: Ըստ սենատոր Ռոբերտ Մենենդեզի, եթե Սպիտակ տունն առավել զիջող չլինի այս հարցում, նա կարող է եւս մեկ անգամ կիրառել իր վետոն, հաղորդում է AP-ն: «ԱՄՆ նախագահի վարչակազմի համար խնդրի իդեալական լուծում կլիներ այն, որ սկզբում անցկացվեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ 106-րդ բանաձեւի քվեարկությունը Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում: Կոնգրեսի կողմից այդ բանաձեւի ընդունման դեպքում, հաջորդ թեկնածուն ոչ մի խնդիր չի ունենա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Սենատի հանձնաժողովում լսումների եւ հաստատման ընթացքում: Որքան շուտ ԱՄՆ-ում ընդունվի Ցեղասպանության մասին օրինագիծն, այնքան դյուրին կընթանա Հայաստանում դեսպանի նշանակման գործընթացը»,-ասվում է խմբագրական հոդվածում:



Հիշեցնենք, որ օգոստոի 3-ին Սպիտակ տունը ետ կանչեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար առաջադրված Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունն այն բանից հետո, երբ Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը երկու անգամ վետո դրեց նրա թեկնածության հաստատման վրա, քանի որ Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ Ռ.Հոգլանդը 1915 թվականի իրադարձությունները չէր ճանաչել Ցեղասպանություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---