Էդուարդ Կոկոյտին մեղադրել է Վրաստանին վրաց-օսական հակամարտության գոտու հրթիռակոծության մեջ

PanARMENIAN.Net - Չճանաչված Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին մեղադրել է Վրաստանին վրաց-օսական հակամարտության գոտին հրթիռակոծության ենթարկելու մեջ: «Վրաստանի պաշտպանության նախարարության ինքնթիռները հարվածներ են հասցրել Հարավային Օսիայի Լենինգորսկի շրջանի եւ Վրաստանի Գորիյսկի շրջանի սահմանի օսական գյուղերի ուղղությամբ: Ինքնաթիռը երկար ժամանակ, ազատ ու անվախ մանեւրել է: Եւ հրթիռները գցելուց հետո հեռացել է Վրաստանի ուղղությամբ»,- Է. Կոկոյտիի խոսքերը մեջբերում է չճանաչված հանրապետության Տեղեկատվության եւ տպագրության կոմիտեն:



«Դա լավ ծրագրված սադրանք է. նպատակն է շեղել միջազգային հանրությանը Վրաստանի կողմից անցկացվող պետական ահաբեկչության քաղաքականությունից Հարավային Օսիայի տարածքում»,- հայտարարել է Է. Կոկոյտին: «Սադրանքի նպատակը տվյալ տարածքի օսական բնակչության ահաբեկումն էր, որպեսզի օսերը ստիպված լինեն լքել իրենց տները»,- ասել է նա:



Հարավային Օսիայի ղեկավարությունը պահանջելու է միջազգային հանրությունից հետաքննել չճանաչված հանրապետության տարածքում ահաբեկչությունների բոլոր դեպքերը, հայտարարել է Է. Կոկոյտին: «Մենք ստիպված կլինենք խնդրել Ռուսաստանի ղեկավարությանը ռուս խաղաղպահներին համապատասխան միջոցներով ապահովել արդեն հաստատված պայմանավորվածությունների պահպանման համար` հակամարտության գոտու վրայով չծրագրված թռիչքներ չիրականանցելու մասին»,- եւս հայտարարել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---