Մեթյու Բրայզա. «Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը իմ խնդիրը չէ, որպես միջնորդ»

PanARMENIAN.Net - «Կա երեք գլխավոր սկզբունք, որոնք կազդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վրա. հրաժարվել ուժի կիրառումից, պետությունների տարածքային ամբոջղականության ճանաչում եւ ժողովուրդների ազգային ինքնորոշման իրավունք: Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հակամարտությունում, լինի դա Վրաստանում, Մոլդովայում, Կովկասում, եթե մարդիկ խաղաղ կարգավորում են փնտրում, ապա պետք է փոխզիջում գտնել այդ սկզբունքների միջեւ»,- հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով օգնական Մեթյու Բրայզան:



Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հիմնվել են անջատողակնների կողմից: «Որոշ ժամանակ անց այլ երկրները ճանաչել են մեր անկախությունը, դա նորմալ է: Մենք ինքնորոշման իրավունք ենք ստացել: Եւ նույն շրջանում` VXIII դարում, մի քանի տարի անց, այլ նախկին գաղութները, այս անգամ Իսպանիայի, եւս մեր օգնության կարիքն ունեին, որպեսզի մենք ճանաչեինք նրանց անկախությունը: Սակայն մենք ասացինք. «Ոչ, շնորհակալություն, դա չի բխում մեր շահերից»: Նրանք ասում են. «Այս ինչ է, չէ որ մենք ճանաչեցինք ձեր անկախությունը»: Սակայն մենք պատասխանեցինք, որ յուրաքանչյուր դեպքում բոլոր մոտեցումները տարբերվում են միմյանցից»,- ասել է նա: Ամերիկացի դիվանագետը ընդգծել է, որ փոխզիջումներ փնտրելը առաջնորդների խնդիրն է: Նրա կարծիքով, ինքնորոշման իրավունքը կարող է հասնել անկախության կամ ինքնավարության հռչակմանը: «Եւ ես` որպես միջնորդ եւ որպես դիվանագետ, չեմ կարող որոշել` ինչպիսին կլինի կարգավիճակը, դա իմ խնդիրը չէ: Գուցե, ժողովրդի ներկայացուցիչները որոշեն ապագայում, որ Ղարաբաղը լավ է, որ անկախ լինի: Իսկ գուցե, նրանք որոշեն, որ լավ է լինել Ադրբեջանի կազմում` անկախության շատ բարձր մակարդակով: Սակայն դա իմ խնդիրը չէ... Բանակցություններ են գնում, մենք փոխզիջում ենք փնտրում: Սակայն ես կնախընտրեի չմեկնաբանել նախագահների քննարկումների մանրամասները: Ադրբեջանի Սահմանադրության համաձայն, հանրաքվեն պետք է անցկացվի Ադրբեջանի բոլոր քաղաքացիների մասնակցությամբ: Եթե այդպես, ապա ի՞նչ դա կնշանակի Ղարաբաղի կարգավիճակի համար, ինչպիսի՞ն կլիներ այդ դեպքում արդյունքը: Եւ հայկական կողմն այժմ մտածում է այդ ուղղությամբ, ինչն է ավելի լավ իր համար, ինչ կնշանակի այդ հանրաքվեն, եթե ադրբեջանական կողմը ամբողջությամբ է մասնակցում դրան: Իսկ գուցե, ա՞յլ բնորոշում, ա՞յլ բառ: Որը կարտացոլեր ձայների կամ բնակիչների, կամ էլ Ղարաբաղի նախկին բնակիչների քանակը, ովքեր կարող են մասնակցել այդ քվեարկությանը: Եւ դա նախագահների խնդիրն է, ոչ իմը»,- ընդգծել է Բրայզան:



Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ բոլոր գաղթականները վերադառնալու իրավունք ունեն, դա սկզբունքային է: «Սակայն մենք չենք կարող արագացնել այդ հարցի կարգավորումը: Նախագահներն իրենք պետք է որոշեն. երբ, ինչպես, ինչ պայմաններով եւ այլն»,- հայտարարել է ԵԱՀկ ՄԽ ամերիկացի համանախագահը, հայտնում է «Վրեմյա նովոստեյ»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---