Դենիել Ֆրիդն զգուշացնում է Բաքվին, որ պատերազմը կործանարար կլինի Ադրբեջանի ապագայի համար

PanARMENIAN.Net - Պատերազմը կործանարար կլինի Ադրբեջանի ապագայի համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենինել Ֆրիդը: Այն հարցին, թե արդյո՞ք հիմա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու հույսը ավելի նվազ է, եւ արդյո՞ք երկու երկրների նախագահները չկորցրեցին հնարավորությունը, քանի որ երկու երկրներում արդեն նախընտրական գործընթացներ են սկսվում, Ֆրիդը պատասխանել է. «Ես չեմ ուզում քննադատել, բայց, կարծում եմ, բոլորս հիասթափված ենք: Վերջին հանդիպումը արդյունք չտվեց` արդյունք, ինչը մենք ակնկալում էինք: Lավ բանակցություններ, ես կասեի` լավ երկխոսություն էր ընթանում, որոշ առաջընթաց էր արձանագրվել»: Նա հույս է հայտնել, որ «ինչ-որ կետում երկու երկրների ղեկավարները ճանապարհ կգտնեն առաջ շարժվելու համար»: «Ի վերջո, սա բխում է յուրաքանչյուրի շահերից», - շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: «Ադրբեջանի ապագան մշուշոտ կլինի, քանի դեռ այս հարցը լուծված չէ»,- նշել է ամերիկացի դիվանագետը: Ֆրիդը համոզմունք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով. «Պատերազմը կկործանի Ադրբեջանի ապագան եւ ոչ ոքի լավ բան չի տա: Խաղաղ կարգավորումն է այն ճանապարհը, որով պետք է առաջ շարժվել: Մենք այսքան ճանապարհ ենք անցել եւ, հուսով եմ, կհասնենք խնդրի լուծմանը», - ամփոփել է Դենիել Ֆրիդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---