30 հունվարի 2017 - 12:18 AMT
«Միսս տիեզերք» տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչը

«Միսս տիեզերք» տիտղոսը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Իրիս Միտենարը: Նրանից բացի, առաջին եռյակում են Հաիթիի և Կոլումբիայի ներկայացուցիչներ 25-ամյա Ռաքել Պելիսյեն և 23-ամյա Անդրեա Թովարը:

«Ֆրանսիայի միսսը» 23 տարեկան է, մտադիր է վիրահատող ատամնաբույժ դառնալ: Նա պատմել է, որ սիրում է էքստրեմալ մարզաձևեր, այդ թվում թռիչքներ պարաշյուտով, բանջ-ջամփինգ:

Մինչ օրս ֆրանսուհին միայն մեկ անգամ էր արժանացել «Միսս Տիեզերք» տիտղոսին` 1953-ին:

Մրցույթը կազմակերպվել էր Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում հունվարի 30-ին:

«Միսս տիեզերքն» ամենամյա մրցույթ է, որին մասնակցում են ազգային մրցույթներում հաղթած ներկայացուցիչները: Հաղթողի մետ մեկամյա պայմանագիր է կնքվում, որից հետո նա շրջում է տարբեր երկրներով գովազդային նպատակներով: