Թրամփի ներգաղթի վերաբերյալ արգելքը տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա![]() 30 հունվարի 2017 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության խորհրդական Ջիլիան Քրիստենսենը: «Նա արգելել է մուտքը նաև գրին քարտ ունեցողների համար»,-պարզաբանել է պաշտոնյան, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում: Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին: ՄԱԿ-ը դիմել է Թրամփի վարչակազմին` հորդորելով չկասեցնել փախստականների մուտքն ԱՄՆ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |