Թրամփի ներգաղթի վերաբերյալ արգելքը տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա

Թրամփի ներգաղթի վերաբերյալ արգելքը տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը որոշ երկրների քաղաքացիների համար մուտքի ժամանակավոր արգելքի վերաբերյալ տարածվում է նաև «գրին քարտ» ունեցողների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության նախարարության խորհրդական Ջիլիան Քրիստենսենը:

«Նա արգելել է մուտքը նաև գրին քարտ ունեցողների համար»,-պարզաբանել է պաշտոնյան, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայի քաղաքացիների մուտքն ԱՄՆ որպես փախստականներ հակասում է ԱՄՆ շահերին: «Ես սառեցնում եմ սիրիացի փախստականների մուտքը մինչ այն ժամկետը, երբ կորոշեմ, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք թույլ կտան ընդունել նրանց»,-աասվում է Թրամփի հրամանագրում:

Սակայն Թրամփի հրամանագրում սողանցք կա փախստականների քանակի ավելացման համար` դիմումները քննելիս նախապատվությունը կտրվի կրոնական փոքրամասնություններին, որոնք հետապնդումների են ենթարկվում: Թրամփը հայտարարել է, որ մտադիր է օգնել սիրիացի քրիստոնյաներին:

ՄԱԿ-ը դիմել է Թրամփի վարչակազմին` հորդորելով չկասեցնել փախստականների մուտքն ԱՄՆ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---