Պեսկով. ԱՄՆ հետ ոչ մի գործարք չի քննարկվում![]() 30 հունվարի 2017 - 15:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ դեմ գործող պատժամիջոցների չեղարկման դիմաց ԱՄՆ հետ ոչ մի գործարք չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այժմ հնարավոր չէ խոսել ինչ-որ գործարքների մասին` սկզբից պետք է որոշել երկու երկրների նախագահների հանդիպման վայրն ու ամսաթիվը»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հավելել է, որ երկու նախագահների օգնականներն առաջիկայում կզբաղվեն հանդիպման նախապատրաստումով` «հուսով ենք, որ օպերատիվ»: «Արդեն նախագահների հանդիպման ժամանակ հնարավոր կլինի ավելի առարկայական խոսակցություն վարել այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են հեռախոսազրույցի ժամանակ: ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 28-ի երեկոյան: Նրանք քննարկել են ահաբեկչության, Սիրիայի և այլ հարցեր: Թրամփը նաև հավելել է, որ ամերիկացիները համակրանքով են վերաբերվում Ռուսաստանին: Հեռախոսազրույցը տևել է մոտ 50 րոպե: Պեսկովը նշել է, որ հեռախոսազրույցը «լավն էր, կառուցողական: Կարևոր է նաև, որ որպես երկկողմ հարաբերությունների հիմնական սկզբունք նշվել է փոխադարձ հարգանքը: Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մինչև G20-ի գագաթնաժողովը, որը նախանշված է 2017-ի ամռանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |