Իրաքի խորհրդարանը քվեարկել է ԱՄՆ դեմ պատասխան միջոցների օգտին![]() 30 հունվարի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Իրաքի խորհրդարանը քվեարկել է ԱՄՆ դեմ պատասխան միջոցների օգտին` այդ կերպ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրին, որով 90 օրով արգելվում է մուտքը երկիր առավելապես մահմեդական բնակչությամբ որոշ երկրների քաղաքացիներին: Այդ մասին հայտնել է Al Sumaria հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի զրուցակցի, Իրաքի պատգամավորները նաև կոչ են արել ՄԱԿ-ին և Արաբական պետությունների լիգային հստակ դիրքորոշում ձևավորել Թրամփի գործողությունների վերաբերյալ: Բացի այդ, խորհրդարանը դիմել է Իսլամական համագործակցության կամզակերպությանը` առաջարկելով շտապ նիստ գումարել, քանի որ ԱՄՆ որոշումն ազդում է մահմեդական երկրների վրա: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին մինչ օրս չի արձագանքել ԱՄՆ սահմանած արգելքին: Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |