Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն ՌԴ հետ նոր «սառը պատերազմ» չի ուզում![]() 30 հունվարի 2017 - 17:55 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Ռուսաստանի հետ առճակատման չի ձգտում և նոր «սառը պատերազմ» չի ուզում: Այդ մասին նա ասել է BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta.ru-ն: «Մենք առճակատման չենք ձգտում ՌԴ հետ, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում` ուստի մենք զուգորդում ենք ուժն ու կարծր մոտեցումը երկխոսության համար բաց ուղիներով»,-ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: Ըստ Ստոլտենբերգի, ՆԱՏՕ-ն տեսնում է Ռուսաստանի «առավել համառ» և «զգալի ռազմական աճը», սակայն «անմիջական սպառնալիք չի տեսնում»: «ՆԱՏՕ-ն արձագանքեց, ահա թե ինչու մենք առաջին անգամ զինվորականներ տեղակայեցինք դաշինքի արևելյան հատվածում»,-ասել է նա: 2017-ի հունվարի սկզբին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 23-ին օրենք է ստորագրել երկրի պաշտպանական կարիքների համար հատկացումների մասին, որով նախատեսվում է սահմանափակել ռազմական գործակցությունը ՌԴ հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |