Սեպտեմբերի 7-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը 4 սեպտեմբերի 2007 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ հրավերով սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ Ռենե Ռոժեն եւ Բրունո Լերուն, սենատոր Բերնար Պիրան եւ Ֆրանսիայի հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Այցի ընթացքում Ֆրանսուա Հոլանդը կհանդիպի արտգործնախարարի, գյուղատնտեսության, կրթության եւ առողջապահության նախարարների հետ: Ֆրանսիական պատվիրակությունը կայցելի Հայաստանի խորհրդարան, որտեղ կհանդիպի խորհրդարանական խմբերի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, Ֆ.Հոլանդը եւ Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |