2016-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է ավելի քան 30%-ով

2016-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակը նվազել է ավելի քան 30%-ով

PanARMENIAN.Net - 2016-ին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների քանակը 2015-ի համեմատ նվազել է ավելի քան 30%-ով` կազմելով 25,35 մլն մարդ: Սա ամենամեծ անկումն է վերջին տարիներին, այդ են վկայում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության տվյալները:

Ըստ նախարարության, 2016-ին մեծ է եղել զբոսաշրջիկների հոսքը Գերմանիայից` 3,89 մլն, Վրաստանից` 2.21 մլն, Մեծ Բրիտանիայից` 1, 71: ՌԴ-ից Թուրքիա է այցելել 866.000 զբոսաշրջիկ, ինչը 76,3%-ով պակաս է 2015-ի ցուցանիշից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զբոսաշրջությունից ստացվող եկամուտը շատ կարևոր է Թուրքիայի համար: 2016-ին այդ ոլորտը լուրջ ճգնաժամ է ապրել կապված ահաբեկչական սպառնալիքի և ՌԴ հետ հարաբերությունների վատթարացման հետ: ՌԴ և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցությունը 9 ամիս խզված էր` 2016-ի առաջին 7 ամսին ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա նվազել էր 90%-ով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---