ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին և «Կասպերսկու լաբորատորիայի» մենեջերին մեղադրել են պետդավաճանության մեջ![]() 1 փետրվարի 2017 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԴԾ աշխատակիցներին և «Կասպերսկու լաբորատորիայի» նախկին մենեջերին հօգուտ ԱՄՆ-ի պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին հայտնել է ձերբակալվածներից մեկի փաստաբանը, գրում է «Ինտերֆաքսը»: «Թիմ 29»-ի ղեկավար Իվան Պավլովը հաստատել է, որ խոսքը ՌԴ ԱԴԾ Տեղեկատվական անվտանգության կենտրոնի ղեկավար Սերգեյ Միխայլովի և նրա ենթակա Դմիտրի Դոկուչաևի, ինչպես նաև «Կասպերսկու լաբորատորիայի» համակարգչային միջադեպերի հետաքննության բաժնի նախկին պետ Ռուսլան Ստոյանովի մասին է: «Նրանց հօգուտ ԱՄՆ-ի պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել»,-ասել է Պավլովը: ԱԴԾ աշխատակիցները մեղադրվում են երդումը խախտելու և ԱՄՆ ԿՀՎ-ին գաղտնի տեղեկատվություն փոխանցելու մեջ: ԱՄՆ ԿՀՎ-ն գործի վերաբերյալ մեիկնաբանություն չի տվել: Պավլովը հավելել է, որ գործի նյութերում տեղեկություններ չի տեսել «Շալտայ-Բոլտայ» հաքերային խմբի ենթադրյալ հիմնադիր Վլադիմիր Անիկեևի մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |