Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում

Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի բրոնզե կիսանդրին կտեղադրվի Մոսկվայի կոնսերվատորիայում հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ: Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիան կիսանդրին կստանա որպես նվիրատվություն, ասվում է կոնսերվատորիայի պաշտոնական կայքում:

Նախագծի նախաձեռնողն ու հեղինակը հայտնի քանդակագործ, Մոսկվայի նկարիչների միության անդամ, Արվեստների ազգային ընկերակցության (ԱՄՆ) հյուպատոս, Հայաստանի վաստակավոր նկարիչ Միքայել Սողոյանն է:

Նշվում է, որ նվիրատուն հենց ինքը Սողոյանն է:

Մեծ կոմպոզիտորի կիսանդրու հանձնման արարողությունը տեղի կունենա 2017-ի փետրվարի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի հյուրասրահում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---