Թուրքիայի նոր սահմանադրության մեջ 301-րդ հոդվածը կարող է բացակայել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՔՕ-ի տխրահռչակ 301-րդ հոդվածը կարող է բացակայել Թուրքիայի նոր սահմանադրության մեջ: Նոր սահմանադրության նախագծի հոդվածներից մեկը, որի աշխատանքներն ավարտվել են, պահանջում է, որ Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարի այն օրենքներն, որոնք հակասում են Թուրքիայի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերին:



301-րդ հոդվածը կիրառվում էր այն լրագրողների եւ գրողների դատական հետապնդման համար, որոնք «վիրավորել են ազգային արժանապատվությունը» եւ ուղղված է Մարդու իրավունքների եվրոպական խարտիայի դեմ:



Նոր սահմանադրության նախագծի հեղինակներից մեկի` պրոֆեսոր Էրգուն Օզբուդունի խոսքերով, նոր խմբագրության մեջ կմնա 90-րդ հոդվածը, որը կվերանայվի ապահովելու համար Թուրքիայի կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի առաջնայնությունը, գրում է «Զաման» թերթը:



Հիշեցնենք, որ 301-րդ հոդվածով էր քրեական պատասխանատվության կանչվել 2007 թվականի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, գրող Էլիֆ Շաֆակը, գրող Ռագիպ Զառակօղլուն Հայոց ցեղասպանության հիշատակման պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---