Միայն ԵՄ-ն հնարավորություն ունի վստահության մթնոլորտ ստեղծել ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - «Ես չեմ ցանկանում նախապես խոսել ԵՄ-ի առաջիկա աշխատանքի մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Կարող եմ միայն ասել, որ մենք սատարում ենք եւ հարգում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությունը»,-հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրամիության գործողություններն ուղղված կլինեն ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի սատարմանն ու շարունակությանը: «Մենք շատ բան կարող ենք անել Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ վստահության մթնոլորտ ստեղծելու եւ կապեր հաստատելու համար: Միայն մենք ունենք այդպիսի հնարավորություն, քանի որ մենք ռազմավարական համագործակցություն ենք զարգացնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,-նշել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---