ՀՀ տրանսպորտի նախարարության շենքի վաճառքի հարցն անորոշ է՝ գնորդ չկա

ՀՀ տրանսպորտի նախարարության շենքի վաճառքի հարցն անորոշ է՝ գնորդ չկա

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի հարցը դեռ անորոշ է մնում:

«Այդ հարցով դեռ ոչինչ չկա: 2016-ի նոյեմբերին նախատեսված աճուրդը չի կայացել մասնակից չլինելու պատճառով: Կառավարությունը դեռ նոր որոշում չի կայացրել, թե ինչ պետք է արվի», - PanARMENIAN.Net ին հայտնեց պետական գույքի կառավարման վարչության տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու՝ Մարգարիտա Սարգսյանը:

Նրա խոսքով, նոր աճուրդ այս պահին նախատեսված չէ:

Մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ շենքը ցանկանում է գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, Սարգսյանը տեղեկացրեց, որ վարչությանն այդ հացով «Ռոստելեկոմը» չի դիմել:

Իսկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի:

ՀՀ կառավարությունը 2016-ի հոկտեմբերին որոշվել էր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: Շենքի գնահատված արժեքը կազմում Է մոտ 13.2 մլրդ դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---