Խորենացիում ոստիկանների դեմ բռնության գործով 3 հոգի 3 տարով ազատազրկվել է

Խորենացիում ոստիկանների դեմ բռնության գործով 3 հոգի  3 տարով ազատազրկվել է

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 2-ին որոշում է կայացրել Խորենացի փողոցում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու ու զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Արսեն Մկրտումյանին, Գագիկ Միքայելյանին և Սոսո Մարգարյանին դատապարտել 3 տարվա ազատազրկման:

3 ամբաստանյալն էլ դատաքննության ընթացքում ընդունել էին իրենց մեղքը՝ մեղմ պատիժ ստանալու ակնկալիքով, գրում է Aysor.am-ը:

Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից հուլիսի 17-ին Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո Խորենացիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանների նկատմամբ բռնություն են գործադրել և զանգվածային անկարգություններ հրահրել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---