Ամուլսարում ոսկու 1-ին ձուլակտորը կթողարկվի 2018-ի մարտին. 18 ամսվա ծրագրով 700 աշխատատեղ կստեղծվի

Ամուլսարում ոսկու 1-ին ձուլակտորը կթողարկվի 2018-ի մարտին. 18 ամսվա  ծրագրով 700 աշխատատեղ կստեղծվի

PanARMENIAN.Net - 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։ Այս մասին հայտարարվել է փետրվարի 2-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և «Լիդիան ինթերնեյշնլ» ՍՊԸ նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակության հանդիպմանը:

«Ուրախ եմ ծրագրի մեկնարկի համար և հուսով, որ շինարարական աշխատանքը նոր թափով կշարունակվի ու 2018 թվականի մարտին ձեռնարկությունը կշահագործվի և կթողարկի իր առաջին արտադրանքը», - ասել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է այս ծրագիը, որը կնպաստի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը։

Հովարդ Սթիվենսոնը տեղեկացրել է, որ Ջերմուկում շինարարական աշխատանքը նոր թափ է ստանում, և 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը։

«Մեզ համար շատ հեշտ է աշխատել Հայաստանի կառավարության հետ, քանի որ այն շատ բաց է և արագ է արձագանքում մեր բոլոր առաջարկություններին: Ծրագիրն իրականացնելու ենք 18 ամսվա ընթացքում՝ սկսած ներկա ժամանակաշրջանից մինչև 2018 թվականը: Պատրաստվում ենք 370 միլիոն դոլարի ներդրում կատարել և 700 աշխատատեղ ստեղծել 10 տարով (մշտական) և 1300-ը` համատեղ։

Այս ծրագրով սպասվում է տարեկան 259 միլիոն դոլարի արտահանում և 370 միլիոն դոլարի ներդրում: Կարծում եմ` այն կօգնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրագործելու իր բոլոր նպատակներն ու ծրագրերը, - նշել է Հովարդ Սթիվենսոնը:

Ամուլսարում շինարարությունը սկսվել է 2016-ին, ոսկու արդյունահանումը ակնկալվում է սկսել 2018 թ. առաջին եռամսյակում:

Կարդացեք նաև՝ ՀԲՃ. Ամուլսարում հանք բացելու դեպքում կվտանգվի Սևանա լիճը, Ջերմուկը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---