ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից ավանների կառուցմանը

ԱՄՆ-ն առաջին անգամ դեմ է արտահայտվել Իսրայելի կողմից ավանների կառուցմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առաջին անգամ հայտարարել է, որ Իսրայելի կողմից նոր ավանների կառուցումը գրավյալ տարածքներում կարող է խանգարել խաղաղության հաստատմանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ հարցում վերջնական կարծիք կկազմի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը:

«Մենք չենք կարծում, որ ավանների գոյությունը խոչընդոտում է խաղաղությանը, սակայն, նոր բնակավայրերի կառուցումը կամ եղածների ընդլայնումը կարող է օգտակար չլինել նպատակին հասնելու համար»,-ասվում է փաստաթղթում, գրում է dw.com-ը:

Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը կայանալու է փետրվարի 15-ին:

Հունվարի ավարտին Իսրայելի կառավարությունն արդեն 3 անգամ հավանություն է տվել ավանների կառուցմանն Արևելյան Երուսաղեմում` ավելի քան 500 միավոր, և Հորդանանի Արևմտյան ափին` 2500 և 3000 տուն: 2016-ի ավարտին կառուցման նախագիծը ժամանակավորպես սառեցվել էր մինչ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը: ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել, որով պահանջվում է Իսրայելից դադարեցնել ավանների կառուցումը պաղեստինյան տարածքներում, այդ թվում Արևելյան Երուսաղեմում: Չնայած Իսրայելի բազում հորդորներին, ԱՄՆ-ն, հակառակ իր վարքագծի, ձեռնպահ մնաց քվեարկության ժամանակ, վետո չդրեց և նախագիծն ընդունվեց:

Բանաձևը, որը սկզբից առաջարկել էր Եգիպտոսը, իսկ հետո հանել քվեարկությունից, կրկին քվեարկության դրվեց ՄԱԿ ԱԽ-ում Սենեգալի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի և Վենեսուելայի կողմից:

Նեթանյահուն նաև կարգադրել է ԱԳՆ-ին մեկ ամսվա ընթացքում վերանայել Իսրայելի հարաբերությունները ՄԱԿ հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---