Դամասկոսը պահանջել է ՄԱԿ ԱԽ-ից միջոցներ ձեռնարկել թուրքական ագրեսիայի դեմ

Դամասկոսը պահանջել է ՄԱԿ ԱԽ-ից միջոցներ ձեռնարկել թուրքական ագրեսիայի դեմ

PanARMENIAN.Net - Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը երկու նամակ է հղել ՄԱԿ Անվտանգության խորհրդին և ՄԱԿ գլխավոր քարտուղարին Սիրիայի և սիրիական ժողովրդի դեմ Թուրքիայի շարունակվող ագրեսիայի կապակցությամբ:

«Սիրիայի ղեկավարությունը վճռականորեն դատապարտում է սիրիական ժողովրդի, Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Թուրքիայի բազմաթիվ հանցագործություններն ու հարձակումները: Սիրիայի կառավարությունը կրկին պահանջում է ՄԱԿ ԱԽ-ից միջոցներ ձեռնարկել միջազգային իրավունքի և խաղաղության պահպանման պարտավորությունների շրջանակում»,-ասվում է ԱԳՆ փաստաթղթում, որը հրապարակել է Սիրիայի ազգային գործակալությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սիրիայի ԱԳՆ-ն պահանջել է ՄԱԿ ԱԽ-ից պարտավորեցնել Անկարային դադարեցնել սիրիական ժողովրդի դեմ ուղղված ագրեսիան:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ Էլ Բաբ քաղաքը հանձնել սիրիացի զինվորականներին «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելուց հետո:

Էլ Բաբը գտնվում է Սիրիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա: Այժմ քաղաքը շրջափակված է, թուրքական զորքերը փակել են քաղաքը Հալեպի հետ կապող ճանապարհը:

Մարտերն Էլ Բաբի մատույցներում սկսվել են 5 ամիս առաջ: Թուրքական բանակին և Սիրիայի ազատ բանակից իրենց աջակիցներին չի հաջողվել վերցնել քաղաքը` չնայած ԻՊ մեծ կորուստներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---