Գիտնականները պարզել են, թե որքան կարելի է աշխատել շաբաթվա ընթացքում առանց առողջությանը վնասելու

Գիտնականները պարզել են, թե որքան կարելի է աշխատել շաբաթվա ընթացքում առանց առողջությանը վնասելու

PanARMENIAN.Net - Ավստրալացի գիտնականները պարզել են, թե առավելագույնը քանի ժամ կարելի է աշխատել շաբաթական առողջությունը պահպանելու համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Social Science & Medicine հանդեսում:

Առողջ ապրելակերպի համար մասնագետները խորհուրդ են տալիս շաբաթական աշխատել 39 ժամից ոչ ավելի: Եթե այդ ժամանակն ավելին է, ապա, ըստ փորձագետների, դա կարող է հոգեբանական և ֆիզիկական խախտումներ առաջացնել, քանի որ մարդը չի կարողանա պատշաճ ժամանակ տրամադրել իրեն` մասնավորապես, սննդի և հիգիենայի առումով, գրում է Lenta.ru-ն Ավստրալիայի ազգային համալսարանի վրա հղումով:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել` վերլուծելով ավելի քան 8000 ավստրալացիների աշխատանքային օրվա տևողությունը և նրաց առողջական վիճակի մասին տվյալները:

Մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել աշխատաժամերը 24-65 տարեկան քաղաքացիների մոտ 2/3-ին, որոնք շաբաթական 40 ժամից ավելի են աշխատում:

Հեղինակները հատկապես շեշտում են կանանց ծանրաբեռնվածությունը, որոնց մեծ մասը նաև տնային աշխատանք է կատարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---