Ֆրանսիայի վարչապետ. Հարձակումը Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա ահաբեկչություն էր 3 փետրվարի 2017 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնյովը ահաբեկչություն է որակել Լուվրի մոտ պարեկող զինվորականների վրա հարձակումը: Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: Թեթև վիրավորումներ է ստացել նաև զինծառայողներից մեկը: «Հարձակման է ենթարկվել զինվորականը, որը կատարում էր իր պարտականությունները: Ակնհայտ է, որ հարձակումն ահաբեկչական բնույթի էր: Հարկավոր է զգույշ լինել, բայց ես ունեմ այդ տեղեկությունը»,-ասել է Կազնյովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Փարիզի ոստիկանապետ Մշել Կադոն ևս հայտարարել էր, որ հարձակվողի բացականչությունները հուշում են, որ նա ահաբեկչական գործողություն էր ծրագրել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |