ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ![]() 4 փետրվարի 2017 - 10:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պատժամիջոցներն առնչվում են Իրանի, ԱՄԷ, Չինաստանի, Քուվեյթի և Լիբիայի 13 ֆիզիկական անձի: Ցանկում նաև 12 ընկերություն կա, որոնք տեղակայված են Իրանում, Լիբանանում, Չինաստանում և ԱՄԷ-ում: Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման:Սահմանփակումները վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների ծրագրի մշակմանը կամ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական հեղափոխության պաշտպանների» կորպուսին: Իրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների, փորձնական գործարկումը տեղի է ունեցել հունվարի 29-ին: Չնայած, որ ԱՄՆ-ն պարտավորվել էր չեղարկել միջուկային ծրագրով Իրանի դեմ գործող պատժամիջոցները, Թեհրանի դեմ գործող մյուս պատժամիջոցները պահպանվում են: Իրանը հայտարարում է, որ դա խախտում է միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի էությունը: Վաշինգտոնը համամիտ չէ դրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այնքան «բարի» չի լինի Իրանի հանդեպ, որքան Բարաք Օբաման: «Իրանը կրակի հետ է խաղում` նրանք չեն գնահատում, թե որքան «բարի» էր իրենց նկատմամբ Օբաման: Բայց ոչ ես»,-գրել է Թարմփը Twitter-ի իր միկրոբլոգում: Թեհրանն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հրթիռները երբեք չեն հագեցվելու միջուկային մարտագլխիկներով: Պաշտոնական Իրանը պնդում է նաև, որ մատդիր չէ միջուկային զենք զարգացնել, թեև երկրի ռազմական ղեկավարությունը պնդում էր, որ հրթիռային գործարկումների ծրագիրն ընդլայնվի ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |