Ռումինիայում 4 օր է բողոքի զանգվածային ցույցեր են![]() 4 փետրվարի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում չորրորդ օրն է շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, մոտ 300.000 մարդ է դուրս եկել փողոց ընդդեմ ՔՕ փոփոխության և համաներման: Մարդիկ վանկարկում են` «Պահանջում ենք չեղարկել հրամանագիրը», «Հրաժարական» «Գողեր»: Մարդիկ շարունակում են հավաքվել Բուխարեստի Հաղթանակի հրապարակում: Բուխարեստի որոշ փողոցներ փակ են: Ցուցարարները ծաղիկներ են նվիրում ոստիկաններին որպես ցույցերի խաղաղ բնույթի խորհրդանիշ: Միջադեպեր չեն արձանագրվել: Մարդիկ ցույցերի են դուրս գալիս ամբողջ ընտանիքներով` նաև երեխաների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ռումինիայի կառավարության նախաձեռնած քրեական օրենսգրքի փոփոխությունների դեմ բողոքի ալիք է բարձրացել, որն ամենամեծն է համարվում վերջին 25 տարում: Ցուցարարները մտավախություն ունեն, որ համաներման արդյունքում ազատ կարձակվեն կոռուպցիայի համար բանտարկված քաղաքական գործիչները, ինչպես նաև մի շարք վտանգավոր հանցագործներ: Վարչապետ Սորին Գրիդյանուն առաջարկել է համաներում հայտարարել բեռնաթափելու համար բանտերը: Այդ նախաձեռնությանը դեմ հանդես եկավ նախագահ Կլաոսւ Յոհանիսը, որին սատարեց Ազգային ազատական կուսակցությունն` անվստահություն հայտնելով կառավարությանը: Բողոքի առաջին ալիքը Ռումինիայում բարձրացավ հունվարի 22-ին: Այն ժամանակ ցուցարարները մոտ 20.000 էին: Մեկ շաբաթ անց փողոց դուրս եկավ արդեն մոտ 100.000 մարդ: Համաներման են ենթակա 60-ից տարեց կալանավորները, հղի կանայք, փոքր երեխաներ ունեցողները` անկախ մեղադրանքից: Կարող են ազատ արձակվել նաև այն կալանավորները, որոնց ազատազրկման ժամկետը չի գերազանցում 5 տարին` բացառությամբ քրեական հանցագործությունների և բռնաբարության համար դատապարտվածների: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |