Իրանում զորավարժություններ են. Հրթիռային համալիրներ են կիրառվում![]() 4 փետրվարի 2017 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Իրանի «Իսլամական հեղափոխության պաշտպանության» կորպուսի ՀՕՊ ուժերը փետրվարի 4-ին սկսել են հրթիռային համալիրների կիրառմամբ անցկացվող զորավարժությունների հիմնական փուլը: «Հայրենիքի սահմանների պաշտպաններ» խորագրով զորավարժություններն անցնում են Սեմնան գավառում, հայտնում է ՏԱՍՍ-ը IRINN-ի վրա հղումով: Զորավարժությունների շրջանակում կփորձարկվեն ռադարային համակարգերը և տարբեր հեռահարության հրթիռներ: Զորավարժություններն անցնում են «Իրանական կամք, հեղափոխական հզորություն, պատժամիջոցների անտեսում և սպառնալիքների հակադարձում» կարգախոսով: Ավելի վաղ, նույն Սեմնանում իրականացվել են բալիստիկ հրթիռների փորձարկումներ, ինչը բացասական արձագանք ստացավ Արևմուտքի, առաջին հերթին ԱՄՆ, կողմից: ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |