Մխիթարյան. «Չեն լինում միայն լավ ժամանակներ, շարունակում եմ աշխատել ու ձգտել»

Մխիթարյան.  «Չեն լինում միայն լավ ժամանակներ, շարունակում եմ աշխատել ու ձգտել»

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Մանչեսթերում իր կյանքի, աշխատանքի ու «Լեստերի» հետ առաջիկա հանդիպման մասին։

«Ես վայելում եմ իմ կյանքը Մանչեսթերում, մարզումները, խաղերը, ամեն ինչ: Շատ լավ եմ հարմարվել ու աշխատում եմ, որպեսզի ավելի լավ խաղամ, քանզի գիտեմ, որ ընդունակ եմ ավելիին», - ասել է նա, Sky Sports-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մխիթարյանի խոսքով, տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հնարավոր է, որ չի ցուցադրել իմ ամբողջ ներուժը, սակայն յուրաքանչյուր խաղում աշխատում է անել հնարավորը:

«Հնարավոր է, որ որոշ խաղերում այնքան էլ լավ չի ստացվում, սակայն ես շարունակում եմ աշխատել ու ձգտել՝ բարելավելու խաղը։ Կյանքում միայն լավ ժամանակներ չեն լինում։ Երբեմն սև օրեր եք ունենում։ Գուցե չէի սպասում, սակայն պատրաստ էի, որովհետև նման իրավիճակում նաև Դորտմունդում եմ եղել։

Ամեն ինչ ձեր գլխում է։ Պետք է ստիպեք ձեզ, որպեսզի ունենաք ցանկալին։ Եթե համառ եք, ոչինչ չի օգնի։ Եթե տխուր եք, ոչինչ չի օգնի։ Դուք պետք է պահպանեք լավատեսությունը, աշխատեք ու սպասեք հաջորդ հնարավորությանը։

Ֆուտբոլիստները բարեկամաբար են տրամադրված, և դուք կարող եք շատ արագ հարմարվել այստեղ, որովհետև յուրաքանչյուրը ձգտում է օգնել ձեզ։ Ակումբը փորձում է լուծել այն խնդիրները, որոնք ունենում եք, այնպես որ, կարծում եմ՝ տեղափոխվելուց արդեն 1-2 ամիս հետո ինձ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկն էի զգում», հավելել է ֆուտբոլիստը։

Փետրվարի 2-ին Goal.com-ը կազմել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը: Նրանց թվում էր նաև «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը. նա անհաջող է խաղացել «Հալ Սիթիի» դեմ:

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Հալ Սիթի» - «Մանչեսթր Յունայթեդ» հանդիպումը ոչ ոքի՝ 0։0 հաշվով է ավարտվել: «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 62-րդ րոպեին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---