Ադրբեջանցի ակտիվիստները Բրյուսելում ելույթ կունենան Ալիևի դեմ

Ադրբեջանցի ակտիվիստները Բրյուսելում ելույթ կունենան Ալիևի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում և Եվրոպայում գործող ադրբեջանցի ակտիվիստները պատրաստվել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցին Բրյուսել, որտեղ նա գտնվում է պաշտոնական այցով:

Ալիևը Բրյուսելում հանդիպելու է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Փետրվարի 6-ին Meydan TV-ին ներկայացնող էմին Միլլին մտադիր է ելույթ ունենալ Ադրբեջանում տիրող իրավիճակի և ԵՄ հետ այդ երկրի հարաբերությունների մասին Եվրախորհրդարանում կայանալիք միջոցառման ժամանակ: Այդ ելույթին սկայպով Բաքվից կմիանա նաև լրագրող Խադիջա Իսմայիլովան, հայտնում է Haqqin.az-ը:

Այդ գործում ադրբեջանցի ակտիվիստներին աջակցում են Եվրախորհրդարանի անդամները, որոնց թվում է նաև Չեխիայից ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինան:

Էմին Միլլին կապված է Meydan TV-ի հետ, որն Ադրբեջանում համարվում է հայամետ լրտավամիջոց, քանի որ կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսմայիլովան ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015-ի մարտի 6-ը բանտում պահվել անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով: 2015-ի սեպտեմբերին նա դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման։ Իսմայիլովայի դատավճիռը դատապարտել են մի շարք հեղինակավոր կազմակերպություններ՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն, Human Rights Watch-ը, Amnesty International-ը։ 2016-ի մայիսի 25-ին լրագրողը պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեց: Բանտում մեկուկես տարի անցկացնելուց հետո էլ Խադիջա Իսմայիլովան հայտարարել էր, թե չի հրաժարվելու իր հիմնական առաքելությունից՝ լրագրողական հետաքննություններ անցկացնելուց։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---