Ռուսաստանում հոմեոպատիան կեղծ գիտություն է ճանաչվել (Հարցում)

Ռուսաստանում հոմեոպատիան կեղծ գիտություն է ճանաչվել (Հարցում)

PanARMENIAN.Net - ՌԴ ԳԱԱ-ին կից Գիտական հետազոտությունների կեղծարարության և կեղծ գիտության դեմ պայքարի հանաձնաժողովը հոմեոպատիկ դեղամիջոցներով բուժումը ճանաչել է «գիտական հիմքից զուրկ»:

«Հոմեոպատիան որպես բժշկության այլընտրանքային միջոց գոյություն ունի արդեն ավելի քան 200 տարի: Այդ ընթացքում բազմիցս են փորձեր արվել գիտականորեն հիմնավորելու համար այդ տեսությունը, սակայն, բոլորն էլ անհաջող»,-ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ, հայտնում է Meduza-ն:

Փաստաթղթում ասվում է, որ հոմեոպատիան անվնաս չէ: Հիվանդները զգալի միջոցներ են ծախսում չգործող դեղամիջոցների վրա և անտեսում են հաստատված արդյունավետությամբ բուժման մեթոդները, ինչը կարող է անբարենպաստ հեևանքներ ունենալ, ընդհուպ մինչև մահ:

Քանի որ հոմեոպատիան կեղծ գիտություն է համարվել, հանձնաժողովը պատրաստել է մի շարք հանձնարարականներ` հանել շրջանառությունից հոմեոպատիկ դեղամիջոցները պետական բուժհաստատություններից, պաշտպանել մարդկանց ոչ հավաստի գովազդից և այլն:

2017-ի հունվարին Մոսկվայի Առաջին բժշկական պետական համալսարանի շրջանավարտները նամակ էին հղել ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային` խնդրելով արգելել հոմեոպատիայի դասավանդումը բժշկական բուհերում:

Ընթերցեք նաև. «Արագ փողեր» մարդկային առողջության հաշվին

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---