ԱՄՆ-ի եւս 12 հրեական կազմակերպություն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ-ի տարածքում գործող եւս 12 հրեական կազմակերպությունների աջակցությունն է ստացել, որոնք Օսմանյան Կայսրությունում 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են` որպես Ցեղասպանություն: Հակաանվարկման լիգայի (ADL) կողմից ավելի վաղ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ընդունած որոշմանն աջակից են այնպիսի կազմակերպություններ, ինչպես Հուդայական բարեփոխումների միությունը, ԱՄՆ-ի սիոնիստական կազմակերպությունը եւ Առաջադեմ հրեական միությունը, հաղորդում է JTA լրատվական գործակալությունը:



ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակը ազգությամբ հրեա կոնգրեսական Ադամ Շիֆն է, ով ներկայացնում է մեծ հայկական համայնքը: JTA-ն նաեւ նշում է, որ կան հրեական կազմակերպություններ, որոնք դեմ են 106-դ բանաձեւին, որի ընդունումը կարող է վնասել իսրայելա-թուրքական հարաբերություններին եւ վտանգի ենթարկել Թուրքիայի հրեական համայնքը:



Հիշեցնենք, որ 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության հաստատման մասին եւ ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում ԱՄՆ-ի նախագահին «ցեղասպանություն» բառը օգտագործել պարտադրող 106-րդ բանաձեւը քվերակության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Կալիֆորնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական-դեմոկրատ Ադամ Շիֆի կողմից 2007 թվականի հունվարին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---