Հունվարին Վրաստան են այցելել ռեկորդային թվով ռուսաստանցիներ![]() 6 փետրվարի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հունվարին Վրաստան է այցելել ՌԴ 62.100 քաղաքացի, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 10 տարվա համար: Ըստ Վրաստանի տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի տվյալների, 2017-ին հունվարին Վրաստան այցելած ռուսաստանցիների քանակը 2016-ին հունվարի համեմատ աճել է 40.3%, գրում է Ինտերֆաքսը: Ընդհանուր առմամբ հունվարին Վրաստան է այցելել 387.100 օտարերկրացի, ինչը 19.8% ավելի է, քան 2016-ի հունվարին: Նրանցից երկիր էին այցելել զբոսաշրջության նպատակով 154.100-ը (աճը` 32.4%): Տարանցիկ այցելուների թիվը եղել է 65 300 (աճը` 34.8%), 167.700-ը այլ կարգի այցելուներ են (աճը` 5%): Վրաստան այցելուների քանակով ՌԴ-ն 4-րդ տեղում է` Ադրբեջանից, Թուրքիայից և Հայաստանից հետո: 2016-ին Վրաստան է այցելել 6 մլն 350.800 օտարերկրացի, ինչը 7.6%-ով ավելի է, քան 2015-ին: Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Վրաստանը կօգնի Հայաստանին զարգացնել զբոսաշրջության ոլորտը: Երկրները համատեղ տուրերի նախագիծ են մշակել: Հայաստանի և Վրաստանի տուրօպերատորները փոխանակում են փորձն ու մշակված երթուղիների պատրաստի բազաները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |