ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան գրեթե համաձայնեցրել են Սիրիայում համատեղ օպերատիվ խմբի ստեղծման հարցը

ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան գրեթե համաձայնեցրել են Սիրիայում համատեղ օպերատիվ խմբի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան գրեթե համաձայնեցրել են Սիրիայում համատեղ օպերատիվ խմբի հարցը: Երեք երկրների համատեղ օպերատիվ խմբի ստեղծման մասին փաստաթղթի նախագիծը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Աստանայում կայանալիք հանդիպմանը:

Օպերատիվ խմբի գործառույթը լինելու է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ կառավարման պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստանիսլավ Հաջիմագոմեդովը, որը գլխավորում էր ռուսական պատվիրակությունը բանակցություններում:

«Առաջին հանդիպման ժամանակ մենք գործնականում ամբողջությամբ համաձայնեցրել ենք «մարտական գործողությունների դադարեցման հսկողության համար ստեղծվող համատեղ խմբի մասին դրույթի նախագիծը: Որոշ մանրամասներ հարկ կլինի դեռ համաձայնեցնել: Կարծում եմ, հաջորդ հանդիպմանը փաստաթուղթը կստորագրվի»,-ասել է Հաջիմագոմեդովը:

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հանդիպումը Սիրիայի գծով ՄԱԿ ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցել Աստանայում փետրվարի 6-ին:

Հանդիպմանը հրադադարի դիտարկման մեխանիզմների իրականացումից բացի, քննարկվել են նաև զինյալ ընդդիմության առաջարկը հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, որը գործում է 2016-ի դեկտեմբերի 30-ից, հրադադարի ռեժիմի պահպանման ուղիները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---