Յունկեր. Օրվա հաճելի մասն արդեն ավարտված է՝ պետք է հանդիպեմ Ադրբեջանի նախագահին

Յունկեր. Օրվա հաճելի մասն արդեն ավարտված է՝ պետք է հանդիպեմ Ադրբեջանի նախագահին

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահԺան Կլոդ Յունկերը փետրվարի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ, լրագրողների հետ զրույցում կատակել է. «Ես հիմա պետք է հանդիպեմ Ադրբեջանի նախագահի հետ, այնպես որ, օրվա հաճելի մասն արդեն ավարտված է», հաղորդում է Reuters-ը:

Գործակալության փոխանցմամբ, Ժան Կլոդ Յունկերը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանում տիրող դրությանը՝ պաշտոնական Բաքվին հիշեցնելով մարդու հիմնարար իրավունքների և խոսքի ազատության խախտումների անթույլատրելիության մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թեԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Կարդացեք նաև՝ Ադրբեջանցի ակտիվիստները Բրյուսելում ելույթ կունենան Ալիևի դեմ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---