Թրամփ. Թուրքիան ԱՄՆ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը![]() 8 փետրվարի 2017 - 10:37 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Զրույցը տևել է 45 րոպե: «Նախագահ Թրամփը խոսել է Էրդողանի հետ ԱՄՆ և Թուրքիայի վաղեմի ու սերտ հարաբերությունների և ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին հավատարմության մասին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային որպես իր ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Նա ողջունել է Թուրքիայի ավանդը ԻՊ դեմ պայքարում: Հունվարի վերջում Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Թրամփի հետ` առողջացնելու համար թուրք-ամերիկայն հարաբերությունները: Նա նշել էր, որ մտադիր է քննարկել նրա հետ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |