ՀՀԿ խմբակցության ղեկավար. Պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին 8 փետրվարի 2017 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, անդրադառնալով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Բաքվին, հայտարարել է, որ պետք է պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում: Պատգամավորը Լապշինի արտահանձնումը մարդու իրավունքների պարզ ոտնահարում է որակել: Նա հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ հայկական կողմը Բելառուսի կողմից նկատում է կողմնակալ վերաբերմունք, որի պատճառներն ակնհայտ են, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ «Տեղի է ունեցել պարզ գործարք՝ պարզ, մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին, և բնականաբար պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ երկրի անդամի կողմից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ։ Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի ՀԱՊԿ-ի անդամակցությունը, այլ պետք է հարց բարձրացնենք, որպեսզի Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մեր դիրքորոշումը սա է», - հայտարարել է Բաղդասարյանը: Նրա առաջարկին սատարել է միանգամից մի քանի պատգամավոր, որոնք նշել են, որ Բելառուսի նման վարքագիծը որպես ՀԱՊԿ անդամի վնասում է անվտանգությանը: Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-բելառուսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովն իր հերթին հայտարարել,է, որ Բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան ուղղակի խայտառակություն է և կեղտոտ գործարք է: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: Ընթերցեք նաև.«Ելք» դաշինք. ՀՀ-ն պետք է հետ կանչի Բելառուսում իր դեսպանին Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |