Թոմաս Գրուներ. Եվրամիությունը պետք է դառնա Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունների մասնակիցը

PanARMENIAN.Net - «Ես այն կարծիքի եմ, որ Եվրամիությունը կարող է ավելին անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով: Ներկայիս իրավիճակում ԵՄ-ն չունի համապատասխան արտաքին քաղաքականություն եւ անվտանգության քաղաքականություն»,-հայտարարել է Եվրախորհրդարանի եվրոպական երկրների քարտուղարության միջխորհրդարանական պատվիրակությունների բաժնի ղեկավար Թոմասն Գրուները: «Ես հավատում եմ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ են Եվրամիության արդյունավետ դիվանագիտական ջանքերը: Ըստ իս, Եվրամիությունը պետք է մասնակցի բանակցություններին: Մենք պետք է հնարավորություն ունենանք կարեւոր քաղաքական դեր ստանձնել այդ հակամարտության կարգավորման գործում: Եվրամիության բազում անդամ երկրներն մասնակցության քաղաքական ցանկություն ունեն եւ ցանկանում են ավելին անել կարգավորման համար: Հուսանք, որ Եվրամիությունը զարգացնում է համատեղ ռազմավարությունը եւ կառաջարկի միջնորդ լինել այդ հարցում: Մենք գործում ենք որոշ ճգնաժամային տարածաշրջաններում, օրինակ, Մերձդնեստրի սահմանների պաշտպանության առաքելությունն ենք կատարում: Համագործակցություն կա նաեւ ոստիկանության, մաքսային համակարգերում: Այդ տարբերակը կարող է դիտարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղի համար: Հիմնական հարցը նրանում է, որ Եվրամիությունը հանդես գա որպես անմիջական մասնակից: Ես հավատում եմ, որ Եվրամիության ներուժն շատ ավելին է, քան Մինսկի խմբինը: Հակամարտության գոտին շատ ավելի մոտ է Եվրոպային, քան Ամերիկային: Եվրամիությունն անաչառ միջնորդ լինելու ներուժ ունի»,-գտնում է Թ.Գրուները:



Նրա խոսքերով, Ադրբեջանի հետ Գործակցության ծրագրում անդրադարձ է եղել տարածքային անձեռնմխելիությանը եւ այդ սկզբունքը պետք է հարգվի: Հայաստանի հետ Գործակցության ծրագրում կան այլ տարրեր: Այնտեղ արտացոլված է ազգերի ինքնորոշման իրավունքը: «Մի մեղադրեք Եվրամիությանը «երկակի խաղի» մեջ: Գործակցության ծրագրերը համաձայնեցված են գործընկեր երկրների հետ եւ տարբեր բովանդակություն ունեն: Եվրամիության քաղաքական ցանկությունն է աջակցել հակամարտության կարգավորմանը միջազգային հանրության կողմից ընդունված փաստաթղթերի հիման վրա»,-նշել է նա:



«Մենք կողմ ենք հակամարտության կարգավորմանը ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերի հիման վրա, որոնք կբավարարեն հակամարտող կողմերին: Հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով եւ կողմերը պետք է պատրաստ լինեն զիջումների»,-հավելել է Թ.Գրուները, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---