Եթե քրդական պետություն ստեղծվի, այն կդառնա երկրորդ ոչ իսլամական պետությունը Մերձավոր Արեւելքում

PanARMENIAN.Net - Եթե Քրդստանի (Հյուսիսային Իրաք) եւ Թուրքիայի քրդական բնակչությունը միասնական պետություն ստեղծի, մեծ հավանականություն կա, որ դա կլինի երկրորդ ոչ իսլամական պետությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պատմաբան Ռոբերտ Օլսոնը: Այդ թեման, Մերձավոր Արեւելքի քրդական բնակչության առջեւ ծառացած այլ թեմաների հետ մեկտեղ, քննարկվել է Յուտա նահանգի Հինկլիի ինստիտուտի քաղաքական-տնտեսական ընկերության «Մերձավոր Արեւելքի եւ Միջին Ասիայի քաղաքականությունը» խորագրով ամենամյա խորհրդաժողովի բացմանը, հաղորդում է Kurdistan.ru-ն:



Նշենք, որ Ռ.Օլսոնը Ինդիանայի համալսարանի պրոֆեսոր է, Մերձավոր Արեւելքի, Օսմանյան կայսրության եւ իսլամական պատմության մասնագետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---