Սիրիան հայտնել է Իսրայելի ՌՕՈւ հարվածի մասին

Սիրիան հայտնել է Իսրայելի ՌՕՈւ հարվածի մասին

PanARMENIAN.Net - Իսրայելի օդուժն ավիահարված է հասցրել սիրիական Էլ Կունեյթրա քաղաքին: Իսրայելի ՌՕՈւ ուղղաթիռը գրոհել է Սիրիայի արևմուտքում գտնվող Էլ Բաաս քաղաքի բնակելի տներից մեկը: Նշվում է, որ ուղղաթիռը չի մտել Սիրիայի օդային տարածք: Հրթիռն արձակվել է «գրավյալ տարածքներից» հայտնում է ՌԲԿ-ն SANA գործակալության վրա հղումով:

Նշվում է, որ պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Սիրիայի ԶՈւ-ն այս գրոհը «աղաղակող է» որակել` նշելով, որ այն նպատակ ուներ «աջակցելու ավազակախմբերին»: Սիրիացի զինվորականները շեշտել են, որ հարձակումը «չի կարող ստիպել Սիրիայի բանակին հրաժարվել ահաբեկիչներին հետապնդելուց»:

2017-ի հունվարին սիրիական բանակի հրամանատարությունը հայտնեց, որ Իսրայելի ՌՕՈւ գնդակոծել են Դամասկոսից դեպի արևմուտք գտնվող Էլ Մեզզա ռազմական օդանավակայանը: Ըստ զինվորականների, մր քանի հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսին հարող տարածքից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---