Մարզիչ. Ազատ ոճայինների հավաքականի կազմը կպարզվի ՀՀ առաջնությունից հետո![]() 9 փետրվարի 2017 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը սկսում է աշխատանքը նոր պաշտոնում: Նա նշել է, որ ուսումնասիրելու է խնդիրներն ու փորձելու է լրացնել բացթողումները: 2017-ի հունվարին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը: «Առաջիկայում հետևելու եմ Հայաստանի առաջնությանը: Պետք է ծանոթանալ մարզիկների և մարզիչերի հետ, տեսնել ինչ մարզավիճակում են և ինչ ներուժ ունեն: Առաջնությունից հետո կձևավորվի մարզչական շտաբը և հավաքականը: Մարզչական կազմով կորոշենք, թե որ ըմբիշները կհրավիրվեն հավաքական և կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը: Դեռևս հստակ անուններ չկան»,- ասել է Մկրտչյանը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նրա խոսքով, առաջնությունից հետո կկազմեն նաև տարվա պլանը` հավաքներ, միջազգային մրցաշարեր: «Ունեմ ծրագրեր, որոնք հերթով կիրականացնենք: Կուսումնասիրենք խնդիրներն ու կփորձենք լրացնել բացթողումները: Ամեն ինչ պետք է վերանայել», - հավելել է գլխավոր մարզիչը: Արմեն Մկրտչյանը 1996 թ. Ատլանտայի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 1995 թ. աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |